Կառավարության հաջորդ ծրագրում որպես չորրորդ գերակա ուղղությունը պետք է ներառվի արդյունաբերության զարգացումը. Գագիկ Մակարյան
«Նոր կառավարության ծրագիրը համարում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքականությունների ծրագիր, որն արտահայտում է իրենց քաղաքականությունը՝ հետհեղաշրջման ընթացքում կատարելու համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով՝ նոր կառավարության ծրագրում հիմնականում պարփակված են տարբեր հարթակներում Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կողմից հնչեցրած առաջարկությունները, և ռազմավարությունն այնպես է մշակված՝ այն վստահությունը, որ ձեռք է բերվել ընդհանուր շարժման ընթացքում, փոխանցվի պետական մարմիններին՝ որպես կառավարության ծրագիր:
Ինչո՞ւ թվային ցուցանիշներ չկան կառավարության ծրագրում, տնտեսագետն անդրադառնալով շատերին մտահոգող այս փաստին, ասաց, որ այն նախատեսված է կարճաժամկետ ժամանակահատվածի համար, բացի այդ, թվեր գրելը լրացուցիչ ժամանակ և խորացված ուսումնասիրություն է պահանջում, դրա համար էլ մտածված ձևով այդ ցուցանիշները չկան:
Գագիկ Մակարյանը անդրադառնալով տնտեսական բաժնին՝ ասաց, որ տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթությունները այս ծրագրում ևս կրկնվում են՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և գյուղատնտեսություն:
Նրա խոսքով՝ երբ նոր կառավարությունը հետագայում ավելի լայնամասշտաբ ծրագիր մշակի, պետք է դրանում ներառի չորրորդ գերակա ուղղությունը՝ արդյունաբերության զարգացումը, քանի որ Հայաստանը եղել է արդյունաբերական երկիր, երկրում ձեռնարկատիրական հմտությունները, ինժեներական միտքը զարգացած է, և քանի որ կառավարությունը ծրագրում անդրադարձել է ԶՈՒ-ի համակարգի բարելավմանը, նոր տեխնիկայի համալրմանն ու նոր տեխնոլոգիաների կիրառմանը և հիմքում դրված է ռազմական արդյունաբերության գաղափարախոսությունը, ապա պետք է ուշադրություն դարձվի արդյունավերության զարգացմանը:
Բացի այդ, ըստ նրա, արդյունաբերության զարգացումը կբերի նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Կառավարության ծրագրում, ըստ Գագիկ Մակարյանի, կան նոր մտքեր, որոնք վերաբերում են պետական պաշտոնյաների ու նրանց հարազատների ունեցվածքի հրապարակմանը: «Մի կարևոր միտք կա՝ տարբեր երկրների համապատասխան մարմինների հետ համագործակցելով ստեղծել այնպիսի համակարգ, որ որևէ այլ երկրում պետական պաշտոնյայի մասին անհրաժեշտ տեղեկություն ստանալ նոտարով կամ առանց նոտարի, եթե դրա անհրաժեշտությունը կա: Սա նորություն է»,- ասաց Գործատուների հանրապետական միության նախագահը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ, ծրագիրն ինքը հավանում է:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Գալստյան. Կառավարության ծրագրում շրջակա միջավայրի վերաբերյալ ուղղակի թեզիսներ են
- Բերբերյան. Երկրի գյուղատնտեսությունը ևս մեկ տարի հետ գցելն անբարոյականություն է
- Ազնիվ եմ համարում նման ծրագիրը, քան ամեն տեսակ խոստումներով ծրագրերը, որոնք իրականություն չեն դառնում. տնտեսագետ
- Տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթությունները՝ ըստ կառավարության ծրագրի
- Իրավիճակից բխող ծրագիր է գրված. կրթության փորձագետ
- Տնտեսական մրցակցության ապահովում, պայքար մենաշնորհների դեմ. տնտեսական ոլորտը՝ կառավարության ծրագրում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան