Լևոն Գալստյան. Կառավարության ծրագրում շրջակա միջավայրի վերաբերյալ ուղղակի թեզիսներ են
Աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը համարում է, որ կառավարության հրապարակված ծրագրում շրջակա միջավայրի վերաբերյալ ուղղակի թեզիսներ են:
«Այս կառավարությունը ժամանակավոր է, որի նպատակը օրինականության վերականգնում է արտահաերթ ընտրությունների միջոցով: Ծրագրում այն ինչ գրված է, ուղղակի թեզիսներ են, որոնք քննարկելու հարկ չկա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա:
Լևոն Գալստյանը կարծում է, որ ընտրություններից հետո կլինի այլ կառավարություն, այլ ծրագիր՝ շրջակա միջավայրի վերաբերյալ այլ ուղենիշներով:
Նախաձեռնության անդամն այս պահին գործող կառավարությունից ակնկալում է հստակ քայլեր հանքարդյունաբերության վերաբերյալ, որը ծրագրի հետ կապ չունի:
«Հիմա մեզ դա է ավելի շատ հետաքրքրում»,-ասաց աշխարհագրագետը:
Հարակից հրապարակումներ`
- Բերբերյան. Երկրի գյուղատնտեսությունը ևս մեկ տարի հետ գցելն անբարոյականություն է
- Ազնիվ եմ համարում նման ծրագիրը, քան ամեն տեսակ խոստումներով ծրագրերը, որոնք իրականություն չեն դառնում. տնտեսագետ
- Իրավիճակից բխող ծրագիր է գրված. կրթության փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան