Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով կրկնակի փորձաքննություն նշանակվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում հունիսի 4-ին շարունակվեց ծննդկան Մերի Մարգարյանի մհավան գործով դատավարությունը:
Նախագահող դատավոր Դավիթ Բալայանը հնչեցրեց դատավճիռը՝ այն է, ըստ մեղադրանքի ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով դատաքննքությունը վերսկսել, նշանակել դատաբժշկական կրկնակի փորձաքննություն:
Բալայանը հայտնեց, որ դատարանը կաշկանդված չէ կողմերի կարծիքով: Նա նաև կողմերին դիմեց՝ առաջարկելով նշել հիմնարկներ, մասնագետներ փորձաքննության անցկացման համար:Մասնագետները պետք է կանչվեն դատարան, ճանաչվեն փորձագետ:
Վերջիններս պետք է ինչ-որ կերպ առնչված չլինեն գործի փաստական հանգամանքներին:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 13-ին ժամը 12-ին:
Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Մերի Մարգարյանը մահացել էր 2015-ի հուլիսի 29-ին` հուլիսի 27-ին կատարված կեսարյան հատումից հետո: Նրա մոտ ախտորոշվել էր «ՀԵԼԼՓ/HELLP» սինդրոմ (մանկաբարձության մեջ հազվադեպ հանդիպող բարդություն) համախտանիշի թոքաբորբ: Հուլիսի 30-ին էլ մահացել էր նաև նրա նորածին դուստրը:
Բայց Մերի Մարգարյանը դեռ հուլիսի 23-ից գանգատներ է ունեցել, բարձր է եղել նրա ջերմությունը և դիմել է իրեն հսկող բժիշկ Շուշանիկ Բախշյանին: Այս գործով ամբաստանյալներ են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը, որոնք մեղադրվում են հղի Մերիին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար (ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդված)։
Հարակից հրապարակումներ`
- Ծննդկան Մերի Մարգարյանի գործով Ռազմիկ Աշոտովիչը կարող է բերման ենթարկվել
- «Էրեբունի» ԲԿ-ի փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը ակնարկեց, որ Մերի Մարգարյանի հարցում «Շենգավիթ» ԲԿ-ն սխալներ է թույլ տվել
- Երբ Մերի Մարգարյանին տեսա, նա խիստ ծանր վիճակում էր. Անդրանիկ Պողոսյան
- Մերի Մարգարյանի մահվան գործով շարունակվում է վկա բժիշկների հարցաքննությունը
- Շուշանիկ Բախշյանը կոպիտ ու «մուննաթով» էր խոսում Մերիի հետ. Ցուցմունք դատարանում
- Տուժող կողմի հետ նախարարի հանդիպումը վրդովեցրել է Շուշանիկ Բախշյանի պաշտպանությանը
- Դատարանում ներկայացված փաստաթղթերով կասկածի տակ դրվեց Շուշանիկ Բախշյանի մասնագիտացումը
- Շուշանիկ Բախշյանը օգնության հասավ դատավորին
- Ծննդկան Մերի Մարգարյանի հոսպիտալացումը եղել է ուշացումով. Եզրակացություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան