ՊԵԿ փոխնախագահը վկայի կարգավիճակով այսօր կամ վաղը կհրավիրվի ԱԱԾ. Արթուր Վանեցյան
Մարտի 1-ի գործով իրականացվելու է քննություն, որը, սակայն, ԱԱԾ-ն չի իրականացնելու: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին հայտնեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:
«Չեմ կարող այս պահին ասել՝ մեր գերատեսչությունը ունեցել է դերակատարություն, թե ոչ: Ես այն ժամանակ դեռ չէի ընդունվել աշխատանքի: Կլինի դա առանձին քննություն, թե հանձնաժողով, ինչ եզրահանգման էլ որ կգան, մենք էլ այդպես կվարվենք»,- ասաց ԱԱԾ պետը:
Հարցին՝ տրամաբանորեն ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը կարող՞ էր տեղյակ լինել կոռուպցիոն սխեմաներին, ԱԱԾ պետն ասաց. «Ես տրամաբաներոեն չեմ խոսում, ես խոսում եմ փաստերով: Քննություն է ընթանում: Քննությունը բոլոր հարցերի պատասխանները կտա»:
Արթուր Վանեցյանը նաև տեղեկացրեց, որ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը, որպես վկա, այսօր կամ վաղը կհրավիրվի ԱԱԾ, ցուցմունք կտա, որին էլ գնահատական տալուց հետո կորոշվի գործի շրջանակներում նրա կարգավիճակը:
«Եթե մարդն արել է ինչ-որ արարք, նա պետք է պատասխան տա: Մաշադյանը հայտարարել է, որ եղել է պայմանավորվածություն, ինքը պետք է գա, բացատրություն տա, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց Վանեցյանը՝ շեշտելով, որ ԱԱԾ-ն ունի անհրաժեշտ քաղաքական կամք՝ պատասխանատվության կանչելու նախկին և ներկա բոլոր այն պաշտոնյաներին, որոնք կհայտնվեն Ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում:
Վերջում Վանեցյանն անհրաժեշտ համարեց ընդգծել, որ ԱԱԾ հիմնական սպառնալիք ինքը համարում է հարևան երկրների հետ Հայաստանի չլուծված խնդիրները:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանին մաքսազերծումն իրականացվում է տնտեսվարողների կողմից. ՊԵԿ փոխնախագահ
- «Երևան սիթի»-ներում ստուգումներ անցկացնում է ոչ թե ՊԵԿ-ը, այլ ԱԱԾ-ն. ՊԵԿ փոխնախագահ
- ՊԵԿ փոխնախագահը վստահեցնում է՝ մոնոպոլիաների ձևավորմանը նպաստող գործողություններ չեն լինի
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում