Շատ ափսոսում եմ կանխակալ վերաբերմունքի համար. Ջանջուղազյանը՝ Զոհրաբյանին
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվում է «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը` եկամուտների և ծախսերի կատարողականը։
Ֆինանսների նախարար Ա. Ջանջուղազյանը տեղեկացրեց. «Արտակարգ իրավիճակների նախարարության համար 2017 թվականի բյուջեով նախատեսված էր շուրջ 12 մլրդ դրամի միջոցներ։ Ոստիկանությունը 40,2 մլրդ դրամ ծրագրային ցուցանիշ է ունեցել, տարվա ընթացքում ծրագիրը ճշտվել և դարձել է 63,6 մլրդ դրամ է դարձել։ Ընդհանուր առմամբ ոստիկանությունը 19 բյուջետային ծրագիր է իրականացրել։ Ոստիկանական հիմնական ծախսերը նախատեսվել և իրականացվել են հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն բյուջետային դասարակրգման բաժնում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2017 թվականի բյուջեով նախատեսված է եղել 20,3 մլրդ դրամ»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմելով նախարարին՝ մտահոգություն հայտնեց արտաբյուջետային ծախսերի մասին։
«Կառավարության ծրագրում խնդիր է բարձրացվում ընդհանրապես վերանայել արտաբյուջեների համակարգը։ Շատ դեպքերում արտաբյուջեն եղել է ստվերային կասսա, որ տվյալ կառույցի ղեկավարը ոնց ուզել տնօրինել է։ Դրա քաղաքական նպատակահարմարությունը ես չեմ հասկանում, չե՞ք կարծում, որ ընդհանրապես արտաբյուջեները պետք է հանվեն»,- հարցրեց պատգամավորը։
Ի պատասխան՝ Ջանջուղազյանն ասաց, որ շատ ափսոսում է պատգամավորի կանխակալ վերաբերմունքի համար. «Գնահատականների հետ թույլ տվեք ամբողջությամբ չհամաձայնվել, քանի որ չի կարող որևէ պետական մարմնի ղեկավար ինքնուրույն տնօրինել մի բան, որի նախահաշիվը հաստատում է կառավարությունը։ Ձեզ ներկայացված տեղեկատվության մեջ ամբողջությամբ մանրամասնվում են, թե ինչ նպատակով են օգտագործվում միջոցները»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում