Բիթքոինի փոխարժեքը շարունակում է նվազել
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝ բիթքոինը երկուշաբթի վաճառվում է 7,6 հազար դոլարի սահմանում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, փորձագետները չեն բացառում կիպրոարժույթի արագ փլուզումը:
Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքը նվազել է 1,08 տոկոսով ՝ կազմելով 7,615 հազար դոլար: Binance բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 1,47 տոկոսով՝ հասնելով 7,613 հազար դոլարի, OKEx-ում՝ 1,36 տոկսով՝ հասնելով 7,617 դոլարի:
Ինչ վերաբերում է թվային այլ արժույթների փոխարժեքներին, ըստ աղբյուրի, դրանք աճել են: Մասնավորապես, Ethereum-ի փոխարժեքն աճել է 0,83%-ով և կազմել 608,97 դոլար, Ripple-ի փոխարժեքը բարձրացել է 2,95%-ով և կազմել 0,672 դոլար: Bitcoin Cash-ն էլ աճել է 3,74%-ով և հասել 1,15 հազար դոլարի:
Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 345,16 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 38 տոկոսը: