Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Կանադայի նախկին խորհրդարանականների միության ղեկավարին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօր ընդունել է Կանադայի նախկին խորհրդարանականների միության ղեկավար, Կանադայի Նոր ժողովրդավարական կուսակցության անդամ Դեյվիդ Ուորներին։
Արցախի ԱԳ նախարարության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքական առաջնահերությունները, նշել այլ երկրների հետ Արցախի համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ որպես էական ներդրում տարածաշրջանում կայունության ապահովման գործում։
Մասիս Մայիլյանը նաև անդրադարձել է Արցախում պետականաշինության գործընթացին, պատմել անկախության տարիների ընթացքում հանրապետության առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների մասին։
Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը և Կանադայի Հայ դատի հանձնախմբի քարտուղար Սևակ Փալյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին