Գործադուլ Թբիլիսիի մետրոյում
Թբիլիսիում մետրոն չի աշխատում՝ մեքենավարների գործադուլի պատճառով, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում։
Վրացական «Առաջին ալիքին» հղում անելով՝ «Իզվեստիա»-ն գրում է, որ մետրոյի մուտքի մոտ պաստառ է փակցված՝ ավտոբուսից օգտվելու խնդրանքով, քանի որ մետրոն փակ է։
Նշվում է նաև, որ երկուշաբթի ավտոբուսները ուղևորներին անվճար կտեղափոխեն։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ մեքենավարների աշխատավարձը չի բարձրանալու։ Նրա խոսքով՝ աշխատակիցների գործողությունները շանտաժ են։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա