Կոնվերս Բանկի աջակցությամբ Վանաձորում ներկայացվել է «Անուշ»-ը
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի թատրոնի թատերախումբը վանաձորցի երեխաներին է ներկայացրել «Անուշ» օպերան, որը բեմադրվել է հատուկ դպրոցական տարիքի երեխաների համար: Կոնվերս Բանկից հայտնում են, որ բանկի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել հարյուրավոր երեխաներ՝ այդ թվում հատուկ խնամքի կենտրոնների շահառուներ:
«Կոնվերս Բանկում ավանդաբար նշում են Երեխաների միջազգային օրը՝ տարբեր մարզերում բնակվող երեխաների հունիսի մեկին փոքրիկ տոն նվիրելով: Այս անգամ մենք նրանց դասական երաժշտություն ունկնդրելու հնարավորություն ընձեռեցինք: Թումանյանի «Անուշ»-ի ներկայացումը Վանաձորում պատահական չէր: Ո՞վ ավելի լավ կհասկանա մեծ հայ գրողին, եթե ոչ նրա բնօրրան Լոռիում ծնված ու մեծացած, թումանյանական լեզվի նրբերանգներին տիրապետող երեխաները»,-ասել էԿոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Արեգնազ Հակոբյանը:
Նախորդ տարիներին՝ հունիսի մեկի կապակցությամբ, Կոնվերս Բանկը գլյուկոմետրի թեստ-երիզներ և նվերներ է հանձնել Արզնի 1 առողջարանում հանգստացող, «Մուրացան» հիվանդանոցում բուժվող շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին: Իսկ Բանկի աշխատակիցները արյուն են հանձնել Արյունաբանական Կենտրոնում բուժվող երեխաների համար և համալրել Վանաձորի մանկատան 10 սաների անունով բացված ավանդային հաշիվները: Գումարը երեխաները տնօրինելու իրավունք կունենան չափահաս դառնալուց հետո:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս բանկն ամփոփել է «Հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները
- Կոնվերս Բանկը զգալիորեն բարելավել է որոշ վարկերի տրամադրման պայմանները
- Կոնվերս Բանկը Կարիերայի տոնավաճառի այցելուներին է ներկայացրել առկա թափուր աշխատատեղերը
- Կոնվերս Բանկի ակցիան՝ «Երևանի Գինու օրեր 2018» փառատոնի շրջանակներում
- Սկսվել է Կոնվերս Բանկի՝ երեք արժույթով պարտատոմսերի տեղաբաշխումը
- Կոնվերս Բանկը հայտարարում է CashBack արգենտինական գինու համար
- Կոնվերս Բանկը վազքի մարաթոնի հովանավորն է
- Կոնվերս Բանկը մասնակցել են հանրապետական շաբաթօրյակին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին