Արցախի դատախազությունը ծեծկռտուքի տեսանյութն է հրապարակել
Արցախի Հանրապետության դատախազությունը հրապարակել է տեսանյութ՝ հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և տարվում է նախաքննություն:
«ԱՀ դատախազությունը նպատակահարմար է գտել հրապարակելու քրեական գործում առկա տեսանյութի` կոնկրետ ծեծկռտուքին վերաբերող հատվածը»,-նշում են դատախազությունից:
Հիշեցնենք, որ հունիսի 01-ին, ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան-2բ հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել, մի կողմից, Դավիթ Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից, Մհեր Մուսայելյանի /ԱԱԾ աշխատող/, Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի և Վարդան Ղարամյանի /ԱԱԾ աշխատող/ միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ 02.06.2018թ. ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Կան ձերբակալվածներ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյանը հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցներին
- Լևոն Տեր-Պետրոսյան. Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել
- Արցախի գլխավոր դատախազությունն անուններ է հրապարակել
- Ստեփանակերտում քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստով քրգործ է հարուցվել