Ալեքսանդր Լապշին. Ադրբեջանական ռեժիմը վերացնում է, սպանում բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս
Ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինը հոդված է հրապարակել Le monde օրաթերթում, որտեղ պատմել է ադրբեջանական բանտում կրած հալածանքների մասին։
«Իմ անունը Ալեքսանդր Լապշին է։ Ես բլոգեր եմ, որ այցելել է ավելի քան 130 երկիր։ Ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, բայց ինձ դուր է գալիս աշխարհը, բնությունը, պատմությունը, գեղեցիկ կանայք և լավ կերակուրը։
Անգամ ամենավատ երազում ես չէի կարող պատկերացնել, որ կդառնամ երկու դաժան բռնապետների՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցող քաղաքական խաղի զոհը։ Ալիևը հորից ժառանգել է իշխանությունը ճիշտ այնպես, ինչպես հին արաբական սուլթանները, որ նկարագրված են «Հազար ու մի գիշեր» պատմվածքում։
2016 թ. դեկտեմբերի 15-ին նախկին ԽՍՀՄ ճանապարհորդության ժամանակ ինձ անսպասելիորեն ձերբակալեցին Բելառուսի ոստիկանությունում։ Գործակալները դաժանաբար մտան իմ հյուրանոցային համար՝ գոռալով «պառկիր գետնին, թե չէ կկրակենք. Ադրբեջանի խնդրանքով Դուք ձերբակալված եք Ղարաբաղ այցելության պատճառով»։
Իմ բախտը բերեց, որովհետև ձերբակալման պահին նրանք չնկատեցին, որ իմ համակարգչի վրա «շարժ» կա. ես խոսում էի կնոջս հետ։ Նա ուղիղ եթերում տեսավ իմ ձերբակալումը և անմիջապես հաղորդեց միջազգային լրատվամիջոցներին, ինչպես նաև Իսրայելի և Ռուսաստանի դեսպանատներին. Ես այդ երկու երկրների քաղաքացի եմ։
Կատակերգա-ողբերգական մեդիա-շոու
Կարևոր է ընդգծել, որ եթե Բելառուսն օրինապահ լիներ, երբեք ինձ չէր ձերբակալի, էլ չեմ խոսում իմ արտահանձնման մասին։ Ես Բելառուսի որևէ օրենք չեմ խախտել, հանցանք չեմ գործել, Բելառուսի ու Ադրբեջանի միջև արտահանձնման մասին կոնվենցիան ուղղակիորեն հայտարարում է, որ արտահանձնման ցանկացած հայց պետք է մերժվի, եթե հիմնված է քաղաքական դրդապատճառների վրա։
Ես յոթ ամիս անցկացրել եմ բանտում՝ միայնակ, ինչը հակասում է միջազգային իրավունքին և համարվում է խոշտանգում»։
Լապշինը նշում է, որ ոչ մի անգամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման կոչ չի հնչեցրել։
Հարակից հրապարակումներ`
- Լապշինը Ստրասբուրգում կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման մասին
- Լապշինը նշել է՝ ՄԻԵԴ-ում հաղթելու դեպքում գումարներն ինչպե՞ս կծախսի
- Լապշինը մոր ուղեկցությամբ Ադրբեջանից մեկնել է Իսրայել
- Բլոգեր Լապշինն ազատ է արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում