Բերբերյան. Երկրի գյուղատնտեսությունը ևս մեկ տարի հետ գցելն անբարոյականություն է
Կառավարության ծրագրում գյուղատնտեսության ոլորտի մասին հատվածը «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանին հիշեցրել է բարի ցանկությունների ծրագիր, որի էջերը բացված չեն: Նա համարում է, որ գործող կառավարությունում մասնագետների խնդիր կա, ոլորտից անտեղյակ են:
«Ցավոք սրտի, այդ էջերը մասնագիտական ուղղություններն են: Կարծում եմ՝ չեն եղել այն մարդիկ, պրոֆեսիոնալները, որոնք էդ էջերը կարող էին բացել, հասարակությանը մատչելի ներկայացնել: Պարզվում է՝ որ ֆիզիկոսի գրած ծրագիրն էլ էդքան հազիվ էլ լինի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Բերբերյանը՝ նկատի ունենալով նախարար Արթուր Խաչատրյանի գյուղատնտես չլինելու փաստը:
Բերբերյանի խոսքով, ոռոգման համակարգի, վարկերի, անմշակ հողերի ծավալի կրճատման մասին լավ բաներ են գրված, սակայն պարզ չեն դրանց իրականացման մեխանիզմները, կարելի էր ավելի հստակ ու ընդգրկուն ներկայացնել:
«Ես հասկանում եմ, որ կառավարությունը, քաղաքական ուժերը պատրաստվում են գնալ ընտրությունների, աթոռները իրար մեջ կիսելու, դրա համար չեն կարևորում էս ոլորտը: Բայց երկրի գյուղատնտեսությունը ևս մեկ տարի հետ գցելը, կարծում եմ, անբարոյականություն է»,-կարծիք հայտնեց ոլորտի մասնագետը:
Բերբերյանի խոսքով, այս ոլորտում պետք է աշխատեն մասնագետները, ոչ թե այս կամ այն քաղաքական դրոշի ներքո հանդես եկող գործիչները:
«Ասում են՝ հեղափոխական տեմպերով զարգացում: Հեղափոխականը ո՞րն է: Բերենք նարինջ ու մանդարին, բանան աճեցնենք, կլինի հեղափոխություն, բայց կաճի՞: Մի անգամ արդեն արեցին, խոշոր եղջերավոր անասուներին բերեցին ու կոտորեցին Հայաստանում, հեղափոխական էր խնդրեմ: Մարդ պետք է աշխատասեր, մասնագետ լինի, որ արդյունքներ ապահովի»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ազնիվ եմ համարում նման ծրագիրը, քան ամեն տեսակ խոստումներով ծրագրերը, որոնք իրականություն չեն դառնում. տնտեսագետ
- Իրավիճակից բխող ծրագիր է գրված. կրթության փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին