Մարիա Զախարովան լրագրող Բաբչենկոյին համարում է ուկրաինական հատուկ ծառայությունների զոհ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության բեմականացումից հետո նրան համարում է Ուկրաինայի Անվտանգության ծառայության բացարձակ զոհ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:
«Ես վստահ եմ, որ նա հարյուրտոկոսանոց զոհ է: Ու երբ ասում են, որ Բաբչենկոյին չեն սպանել, պետք է նշել՝ նրան հենց այդ կերպ սպանեցին, սպանեցին լրագրող Բաբչենկոյին: Այդպիսի մարդ, լրագրող այլևս գոյություն չունի: Կա համաշխարհային ծաղրանքի առարկա մեկը, մարդ, ում դեպքում արդեն կարևոր էլ չէ՝ ինչ հայացքների կրող էր, բայց հանրային տարածության մեջ այլևս չկա մարդ, ում հավատում էին, ում նյութերը կարդում էին և լուրջ ընկալում: Հենց նույն Անվտանգության ծառայությունը բառիս բուն իմաստով սպանեց Բաբչենկոյին»,- ասել է Զախարովան:
Նա նաև ընդգծել է, որ Բաբչենկոյի անունը լրագրության պատմության մեջ մտավ իբրև իր մասնագիտության ու խղճի հետ գործարքի գնացած մարդու անուն:
Հարակից հրապարակումներ`
- Արկադի Բաբչենկոյի ընտանիքը ցանկանում է Ուկրաինայում կեցության իրավունք ստանալ
- Բաբչենկոյի սպանության բեմադրման պատճառները բացահայտված են
- «Սպանված» ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն ողջ է
- Սպանված ռուս լրագրողը երբեք իրեն սպառնացող վտանգների մասին չի խոսել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում