Սաակաշվիլի. Հենց որ փաստաթղթերս պատրաստ լինեն, անմիջապես կգամ Վրաստան
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կյանքի այս փուլում Լեհաստանում է։ Ինչպես հաղորդում է Apsny.ge-ն, Սաակաշվիլին տեղական հեռարձակողներից մեկի եթերում խոսել է Վրաստան կատարած այցի մասին, հայտարարել, որ առաջին իսկ հնարավորության դեպքում հայրենիք կմեկնի։
«Վրաստանում վախենում են անգամ, որ կարող է՝ իրենց բանտում նստած լինեմ, իսկ եթե իշխանությունը վախենում է մի մարդուց, ում բանտարկություն է սպառնում, դա նշանակում է՝ իրենք ճիշտ չեն, իսկ դա նշանակում է, որ վրաց ժողովրդի շրջանում իմ դիրքերն ուժեղ են»,- ասել է նա։
Սաակաշվիլին ասել է, որ ոչ թե թաքնվում է արդարադատությունից, այլ նրանց ասում է, որ գալու է, իսկ իրեն պատասխանում են՝ ոչ, մնա այնտեղ, որտեղ հիմա ես։ «Պարզապես այս փուլում ես որևէ փաստաթուղթ չունեմ, որպեսզի մեկնեմ Վրաստան, բայց հենց որ նման հնարավորություն ունենամ, կմեկնեմ ու իմ ժողովրդի կողքին կլինեմ հանուն ազատության մղվող պայքարում»,- հայտարարել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլու ուկրաինական քաղաքացիության վերաբերյալ դատական լսումները հետաձգվել են
- Սաակաշվիլին մտադիր է Վրաստան վերադառնալ
- Սահակաշվիլին առանց փաստաթղթերի ժամանել է Լեհաստան