Ազատություն Սամվել Բաբայանին. ակցիա
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցները հունիսի 4-ին հավաքվել էին Վճռաբեկ դատարանի առջև և պահանջում էին «Ազատություն Սամվել Բաբայանին»։
«Համախմբում» կուսակցության անդամ, քաղբանտարկյալների գործերով զբաղվող խմբի անդամ Անդրանիկ Թևանյանը նշեց, որ հունիսի 15-ին դատարանը հնարավորություն ունի կայացնելու մի որոշում, որը նրան հնարավորություն կտա հայտնվել նոր իրողությունների մեջ։
«Եթե չգիտեք ինչպես վարվել, վարվեք օրենքով»,- ասաց նա։
Թևանյանը նշեց, որ պետք է դրդեն հնարավորինս շուտ նշանակել Բաբայան գործով նիստը, ապա կրկին կոչ արեց դատարանին՝ հունիսի 15-ին կայացնել օրինական, ողջամիտ և տրամաբանական որոշում։
«Ամսի 15-ին մենք պետք է կարողանանք դիմավորել Սամվել Բաբայանին ազատության մեջ»,- նշեց նա։
Բաբայանի կողմնակիցները վաղը դարձյալ պատրաստվում են ակցիա անել դատարանի առջև։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բաբայանը ազատ չարձակվեց
- ԱԱԾ մեկուսարանի դիմաց սպասում են Սամվել Բաբայանի ազատ արձակվելուն
- Բողոքի ակցիա. Պահանջում են ազատ արձակել Սամվել Բաբայանին
- Վերաքննիչ դատարանը մերժեց Սամվել Բաբայանի ու մյուսների բողոքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան