Երեք մարզում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգ կանցկացվի
Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ նախատեսվում է 2019-2020 թվականների ընթացքում Հայաստանի 3 մարզերում՝ Լոռի, Տավուշ և Սյունիք, կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված սքրինինգային հետազոտություններ իրականացնել:
ԱՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այս հարցը քննարկվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Եվրասիական զարգացման բանկի ներդրումային նախագծերի հարցով լիազոր ներկայացուցիչ Արմեն Պողոսյանի հանդիպման ընթացքում: Սքրինինգային ծրագիրն իրականացվելու է «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի ներդրումային ծրագրերին: Ձեռք է բերվել հետագա սերտ համագործակցությունն ապահովելու պայմանավորվածություն:
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ծավալված համագործակցության և փոխըմբռնման բարձր մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել փոխշահավետ համագործակցությունը:
Հարակից հրապարակումներ`
- Մասնագետ. Հոգեսոցիալական աջակցության համար առավել հաճախ դիմում են կրծքագեղձի քաղցկեղ ունեցողները
- Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը նվազել են, վահանաձև քաղցկեղի դեպքերը՝ աճել. Խաչանուշ Հակոբյան
- Նախորդ տարի հետազոտված 152 տղամարդկանցից 4-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ
- Հայաստանում կրծքագեղձի վիրահատության նոր մեթոդ է կիրառվում