Նոր փոստային նամականիշ՝ նվիրված Թոմ Քաթինային
«Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում այսօր մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Թոմ Քաթինա»» թեմային:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նամականիշը մարել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրեն Արման Ջիլավյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը։
«Համոզված եմ, որ այս նամականիշերը կնպաստեն «Ավրորա» մրցանակի առաքելության տարածմանը՝ ճանաչման արժանացնելով այն կանանց ու տղամարդկանց, ովքեր բացառիկ ազդեցություն ունեն մարդասիրական խնդիրների լուծման համար»,- հավելեց նախարարը:
Նամականիշի վրա պատկերված է «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան, ով փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով Սուդանի Նուբա լեռներում գտնվող, պատերազմից և սովից քայքայված Քարդոֆա նահանգի միակ վիրաբույժը:
Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը: Նամականիշի հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան:
Փոստային նամականիշի հետ մեկտեղ թողարկվել են 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով իրականացվող նախագծերին:
Հարակից հրապարակումներ`
- Թոմ Քաթինան` փոստային նամականիշի հերոս
- Թոմ Քաթինան կայցելի Հայաստան
- «Ավրորա-2017» մրցանակի դափնեկիրն է Թոմ Քաթինան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան