Հիմա շատ ավելի հրատապ հարցեր կան լուծման ենթակա. Արայիկ Հարությունյան
«Խնդրել եմ ԿԳՆ աուդիտի բաժնին ուսումնասիրություններ կատարել»,- այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով «Այբ» դպրոցի հետ կապված իրավիճակին։
Նախարարի խոսքով՝ հիմա կան շատ ավելի հրատապ հարցեր լուծման ենթակա ԿԳն-ում. «Այդ փաթեթ իմ սեղանին է, դեռևս չեմ հասցրել ուսումնասիրել։ Մենք նաև մոնիթորինգ ենք անցկացնելու «Արարատյան բակալավրիատում», որոշ խնդրահարույց կետեր, ըստ աուդիտորական խմբի, կան։ Ես կուսումնասիրեմ այս շաբաթվա ընթացքում և կհրապարակեմ։ Իմ հայտարարությունները Սերժ Սարգսյանի նախկին խորհրդականի հետ կապված, եղել են առայժմ քաղաքական, ինչի արդյունքը լինելու էր կրթական ոլորտի տոտալ էլիտարիզացումը։ Այսինքն ստեղծելու էին գերազանցության կենտրոններ, որտեղ որոշակի խմբի մարդկանց հսկողության տակ գտնվելու են բավականին լավ գիտելիք ունեցող երեխաներ։ Մենք սրանով նվազեցնելու էինք մյուս դպրոցների դերն ու կշիռը»։
Սակայն, Հարությունյանի խոսքով, հետազոոտթյունները ցույց են տալիս, որ երբ լավ երեխաներին դուրս ես բերում դպրոցներից ու կենտրոնացնում ինչ-որ մի տեղ, կրթական բարենպաստ դրական մթնոլորտը դպրոցներում նվազում է։
«Սա է եղել իմ հիմնական պահանջը տվյալ գործունեությանը, մնացած վերլուծությունները՝ կոնկրետ դրամական միջոցների ծախսման արդյունավետության հետ կապված կհրապարակվեն առաջիկայում։ Էլի եմ կրկնում՝ կրթական ոլորտում շատ կոնկրետ հրատապ խնդիրներ կան, որ պետք է լուծել։ Դա այնպիսի հրատապություն չունի, որ հիմա դրա մասին խոսենք», - հավելեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳ նախարարի մեկնաբանությունները «Այբ»-ի հետ կապված մեզ բոլորիս խորապես զարմացրել են. Դավիթ Յան
- «Մտահոգիչ է, որ նախարարն առանց ճշտված տեղեկությունների, կանխակալ բացասական կարծիք է ստեղծում». հայտարարություն
- Նորանշանակ ԿԳ նախարարին ստիպված կլինենք ապացուցել, որ սխալվում է. Փախչանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան