«Ժողովուրդ». Բաղդասարյանը Փաշինյանի կառավարությանն անուղղակի մեղադրել է գրագողության մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությանն անուղղակի մեղադրել է գրագողության մեջ»։
Օրաթերթի հետ զրույցում Բաղդասարյանն ասել է, թե այնտեղ լայնածավալ ծրագրային դրույթների չի հանդիպել, այլ միայն առկա են ոգևորություններ: Ընդ որում` ծրագրում առկա դրույթների մեծ մասը եղել է նաև կառավարության նախորդ ծրագրում:
«Մյուս կողմից, սակայն, մեր տեղեկություններով` մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները ևս խոստովանում են, թե Նիկոլ Փաշինյանը շատ խորամանկ է գործել և այլընտրանքի հնարավորություն պարզապես չի թողել. ծրագրում նշված է նաև արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Հիմա ՀՀԿ մասը հակված է այն չընդունելուն, սակայն մյուս թևն էլ կարծում է, թե պետք է այլընտրանք մտածեն. հավանաբար կառավարության ծրագրին կողմ են քվեարկելու այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել նաև Փաշինյանի վարչապետ ընտրվելուն: Այս պարագայում բուն ՀՀԿ-ն կրկին կասի, թե չի խոչընդոտել կառավարության ծրագրի ընդունմանը»,-գրել է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան