«Լիդիան Արմենիա»-ի տնօրեն. Ակնկալում ենք խնդրի իրավաչափ և շուտափույթ լուծում
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Արդեն երկրորդ օրը մոտ քսան մարդ փակել են Ամուլսարի հանքի շինհրապարակ տանող ճանապարհները՝ ավելի քան 1450 աշխատակցի զրկելով իրենց օրինական աշխատանքով զբաղվելու հնարավորությունից և խոչընդոտելով երկրի ամենախոշոր ներդրումային ծրագրի աշխատանքը: Նման սադրանքն ուղղված է ոչ միայն մեր ընկերության, այլև երկրի դեմ՝ խոչընդոտելով օրական մի քանի հարյուր հազար դոլարի ներդրումների մուտքը երկիր:
Ամուլսարի ծրագիրը բնապահպանական տեսանկյունից Հայաստանում երբևէ նախագծված լավագույն ծրագիրն է: Ծրագիրն, ի դեպ, դեռևս չի շահագործվում և գտնվում է շինարարության փուլում, այդուհանդերձ, ընկերության նկատմամբ արդեն մի քանի տարի շարունակ իրականացվում է նպատակաուղղված և ֆինանսավորված հակաքարոզչություն՝ բնապահպանական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող և կոռուպցիոն գործարքների մեջ չներգրավված միջազգային թափանցիկ ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակով:
«Լիդիան Արմենիան» պատրաստ է ցանկացած ստուգման՝ բնապահպանական չափանիշների, սոցիալական կառավարման, ֆինանսական հոսքերի, բաժնետերերի կազմի, հարկային մուտքերի թափանցիկության և ցանկացած այլ չափանիշներով:
Ընկերությունը վստահ է, որ օբյեկտիվ և պրոֆեսիոնալ չափանիշներով ցանկացած աուդիտ կապացուցի, որ Ամուլսարում կիրառվում են Հայաստանի համար աննախադեպ և միջազգային լավագույն չափանիշները: Ընկերության աշխատանքների ապօրինի խոչընդոտումն ուղղակի հարվածում է երկրի տնտեսությանը և հեղինակությանը: Ընկերությունն ակնկալում է խնդրի իրավաչափ և շուտափույթ լուծում»:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է նշանակում «Լիդիան»-ի ներկայացուցիչ. ես ՀՀ կառավարության ներկայացուցիչ եմ. Էրիկ Գրիգորյան
- Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը. նամակ կառավարությանը
- Գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը
- «Իրատես». Նիկոլը փորձում է միանձնյա լիդեր լինել
- Սանասարյանը ներկայացրել է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում նկարագրված բնապահպանական ռիսկերը
- ՀԲՃ. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից
- Հայաստանը կարող է բիզնեսի համար բարենպաստ հարթակ լինել. «Լիդիան Ինթերնեշնլ-ի նախագահ
- Ամուլսարում ոսկու առաջին կորզումը սպասվում է 2018-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան