Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարին մասնակցելու համար արդեն գրանցվել են 9 երկրների 72 շախմատիստ
Հունիսի 20-ին Ջերմուկում մեկնարկող Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարին մասնակցելու համար արդեն գրանցվել է 9 երկրների 72 շախմատիստ:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայից հայտնում են, որ մասնակիցների կեսից ավելին կրում են միջազգային կոչումներ. մասնավորապոս մրցաշարին կմասնակցեն 21 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 8 միջազգային և 7 ՖԻԴԵ-ի վարպետ:
Այս պահի դրությամբ առաջին դասակարգված շախմատիստն է Վիշվանաթան Անանդի երկար տարիների մարտավկա, հանրահայտ հնդիկ գրոսմայստերԿրիշնան Սաշիկիրանը: Սաշիկիրանը Հնդկաստանի քառակի չեմպիոն է և ազգային հավաքականի կազմում 2014 թվականին դարձել է շախմատի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր:
Հարակից հրապարակումներ`
- Հանրահայտ գրոսմայստեր Կրիշնան Սաշիկիրանը կմասնակցի Կարեն Ասրյանի հուշամրցաշարին
- Շախմատի միջազգային բաց մրցաշար՝ նվիրված Կարեն Ասրյանի հիշատակին