ՀՀԿ-ն որևէ մեկի հեռանալը ցավագին չի տանում. Վահրամ Բաղդասարյան
Հանրապետականը պատգամավորներից որևէ մեկի հեռանալը ցավագին չի տանում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորների մասին։
Վերջինս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ աշխարհում նման երևույթ չի եղել, երբ իշխանություն դառնա մի քաղաքան ուժ, ԱԺ-ում մեծամասնություն լինի մեկ այլ ուժ։
«Սա խոսում է Հանրապետականի միասնականության մասին, որը մենք նորմալ ենք համարում», - նկատեց Բաղդասարյանը։
ՀՀԿ-ական գործիչը շեշտեց, որ իրենք որևէ մեկից կառչած չեն, և յուրաքանչյուրն ազատ է հեռանալ։
«Ֆելքիս Ցոլակյանն ինքն է խնդրել, որ մնա խմբակցությունում։ Մենք նրան հորդորել ենք, որ եթե կլինեն կրկնություններ,այսինքն՝ ոչ համահունչ մեր քաղաքական որոշումներին, մենք այդ հարցը կվերանայենք, և ինքը մտածել է, որ ավելի լավ է գնա, դիմում գրի։ Ցոլակյանն արդեն իսկ ամսի 1-ից խմբակցության անդամ էր սիրողական մակարդակով, իսկ ինչ վերաբերում է Շիրակ Թորոսյանին, նա չի հեռացրել, մենք հեռացրել ենք նրան: Ամսի 29- ին հեռացվել է, ամսի 30-ին՝ դիմում ներկայացրել», - նշեց Բաղդասարյանը։
Հարցին՝ ի վերջո քանի պատգամավոր կմնա ՀՀԿ խմբակցությունում, վերջինս նշեց. «Եթե մենք շատ չստիպենք, որ գնան, 54 հոգի կմնա»։
Հարակից հրապարակումներ`
- Արման Սահակյանը լքում է ՀՀԿ խմբակցությունը
- «Ժողովուրդ». 600 հոգի դիմում են գրել ՀՀԿ-ից դուրս գալու համար
- Ես չեմ պատրաստվում դուրս գալ ՀՀԿ-ից. Հակոբ Հակոբյան
- Իր որոշումն է. Շարմազանովը՝ ՀՀԿ-ն լքած Արթուր Գևորգյանի մասին
- Շիրակ Թորոսյանը հայտարարեց Հանրապետական խմբակցությունից դուրս գալու մասին
- Պատգամավոր Արթուր Գևորգյանը դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից ու խմբակցությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան