Գումարները խոհեմ ձևով չեն ծախսվել, արդյունավետ չեն բաշխվել. Մշակույթի նախարար
Մշակույթի նախարարությունում գումարները խոհեմ ձևով չեն ծախսվել, արդյունավետ չեն բաշխվել։ Այն, ինչ նախատեսված է եղել եռամսյակի համար, ավելի շուտ է ծախսվել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ միաժամանակ չցանկանալով մանրամասնել՝ արդյոք որոշ աշխատակիցներ կշարունակեն պաշտոնավարել, թե ոչ։
«Մասնավորապես, խոսքը միջոցառումների մասին է, որոնց համար մոտ 1.2 մլրդ դրամ գումար է տարեկան հատկացվում ընթացիկ ծախսերն անելու համար», - նշեց նա։
Նախարարը նշեց, որ եթե նախորդ կառավարության կողմից ընթացք տրված ծրագրերն ամբողջությամբ հաստատվեն, ապա գումարներն ամբողջությամբ սպառվելու են և հունիս-հուլիս ամիսներին ծախսելու գումար չի լինելու։
Մակունցը նաև ընդգծեց, որ նախարարությունը ԱԱԾ ոչ մի գործ չի ուղարկել։