ԵԱՀԿ-ն քննադատում է Կիևին՝ «դավաճանների» ցուցակ հրապարակելու համար
ԵԱՀԿ-ում ուկրաինական իշխանությունները քննադատության են ենթարկվել այսպես կոչված «դավաճանների» ցուցակների հրապարակման համար, որոնցում ներառված են նաև լրագրողները։ Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն։
Կազմակերպությունում կարծում են, որ դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ և սպառնալ այն լրագրողների անվտանգությանը, ում անունները ևս հրապարակվել են։ ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրի մեկնաբանմամբ՝ Ուկրաինայի այդ գործողությունները վտանգավոր են և անընդունելի։
«Դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ լրագրողների անվտանգության առումով։ Ես կոչ եմ անում իշխանություններին՝ միջամտել և դադարեցնել նման գործելաոճը՝ հաշվի առնելով Ուկրաինայում այս պահին տիրող խոցելի և բարդ միջավայրը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «դավաճանների» անուններ։ Նրան դուր չի եկել, որ այդ ցուցակում տեղ գտած մարդիկ քննադատել են Ուկրաինայի անվտանգության ծառայությանը՝ լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանությունը բեմականացնելու համար։ Նա նշել է նաև երկու լրագրողի անուն։
Հարակից հրապարակումներ`
- Մարիա Զախարովան լրագրող Բաբչենկոյին համարում է ուկրաինական հատուկ ծառայությունների զոհ
- Արկադի Բաբչենկոյի ընտանիքը ցանկանում է Ուկրաինայում կեցության իրավունք ստանալ
- Բաբչենկոյի սպանության բեմադրման պատճառները բացահայտված են
- «Սպանված» ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն ողջ է
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում