Հայկ Կյուրեղյանը պատիժը կկրի բաց ռեժիմով
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց բողոքի ակցիա կատարած և 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն այսուհետ պատիժը կկրի բաց ռեժիմով:
Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն։ Օրենքով սահմանված կարգով Հայկ Կյուրեղյանի պատժի կրման կիսափակ ռեժիմը փոխարինվել է բաց ռեժիմով:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015թ. սեպտեմբերի 15-ի դատավճռով Կյուրեղյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու և 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության համար՝ դատապարտվելով 9 տարի ժամկետով ազատազրկման:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿՎ. Հայկ Կյուրեղյանի անվտանգությունն ապահովված է
- Հայկ Կյուրեղյանի պահանջը կատարվել է, և նա դադարեցրել է ջրադուլն ու հացադուլը
- Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման