ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցնում է ոսկյա իրերի գրավով վարկերի տոկոսադրույքները
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հավատարիմ մնալով հաճախորդների համար լավագույն պայմաններով վարկերի տրամադրման գաղափարներին, հայտարարում է ոսկյա իրերի գրավով վարկերի տոկոսադրույքների, ինչպես նաև դրանց նկատմամբ կիրառվող միջնորդավճարների հերթական նվազման մասին:
Բանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ձևակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր հետևյալ շահավետ պայմաններով.
• 2%* ՀՀ դրամով վարկերի համար, 1%* ԱՄՆ դոլարով վարկերի համար,
• վարկը տրամադրվում է ոսկու արժեքի մինչև 150% - ի չափով,
• վարկի մարման ժամկետ՝ մինչև 5 տարի, ընդ որում վարկի մարման եղանակը ընտրվում է հաճախորդի կողմից իր հայեցողությամբ,
• վարկի գումար՝ մինչև 3,000,000 ՀՀ դրամ (կամ համարժեքը ԱՄՆ դոլարով):
Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է հատուկ առաջարկ վերաֆինանսավորվող լոմբարդային վարկերի համար: Տեղափոխելով իրենց ոսկյա իրերի գրավով վարկերը այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան ստանալ վարկի գումար՝ գրավի արժեքի մինչև 30%-ով ավելի չափով:
Ձևակերպելով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկում, հաճախորդները կօգտվեն նաև հետևյալ առավելություններից.
- վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում;
- վարկի ձևակերպումը կատարվում է տեղում և տևում է ընդամենը մի քանի րոպե.
- վարկ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):
ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:
Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16.5% ՀՀ դրամով վարկի դեպքում, 15.5% ԱՄՆ դոլարով վարկի դեպքում:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ցուցանիշը հասել է 100 մլրդ ՀՀ դրամի
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր վարկային պրոդուկտ ուսումնական նպատակների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավանդների ձևակերպման պահին տոկոսագումարների ստացման հնարավորություն
- ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է բարելավված պայմաններով վարկային գիծ թոշակառուներին
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է ապառիկ վարկերի տոկոսադրույքները և բարելավել է վարկերի տրամադրման պայմանները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաֆինանսավորում/գնում է վարկեր՝ շահավետ պայմաններով
- ՎՏԲ-Հայաստան. Վարկի մարումները կարող եք իրականացնել մինչև մայիսի 31-ը ներառյալ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa-ն հայտարարել են #երբերազանքներնիրականանումեն ակցիայի հաղթողներին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան