2017-ի բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 409 միլիարդ դրամ. Մանե Թանդիլյան
Անցած տարվա բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 409 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 27.2 տոկոսը: 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այսօր այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյան:
«Իրականացվել է 91 ծախսային ծրագիր, ֆինանսավորումը կազմել է 358.7 միլիարդ դրամ կամ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի 87.7 տոկոսը: Անցած տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվառված է 520 հազար 906 կենսաթոշակառու և նպաստառու, որից 455 հազար 275-ը՝ աշխատանքային կենսաթոշակառու, 63 հազար 61-ը՝ նպաստառու, 1983-ը՝ շարքային զինծառայության համար կենսաթոշակ ստացող և 587-ը պետական պաշտոն զբաղեցրած անձինք»,- նշեց նախարարը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արմատապես վերանայվել է ընտանիքների ապահովության գնահատման կարգը:
«2017 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված շուրջ 125 հազար ընտանքից նպաստ է ստացել ամսական միջինում 103 հազար 723 ընտանիք, նպաստի միջին չափը կազմել է 31 հազար 350 դրամ: Երեխայի ծննդյան միանվագ դրամական օգնություն է տրվել 4900 ընտանիքի, առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ 10 հազար 489 ընտանիքի»,- ասաց Մանե Թանդիլյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց՝ ինչպիսին է վերջինիս տեսլականը աշխատատեղերի ստեղծման առնչությամբ: Նախարարն ի պատասխան նկատեց, որ այստեղ լուրջ խնդիր կա:
«Ունենք աշխատատեղեր, բայց չունենք համապատասխան կադրեր, որոնք կապահովեն բացը: Եթե ունենք աշխատատեղեր, բայց նաև ունենք գործազուրկներ, ուրեմն այստեղ խնդիր կա: Այս անհամապատասխանությունն անթույլատրելի է»,- նշեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին