Համաշխարհային ֆուտբոլի աստղերը կժամանեն Երևան
Հուլիսի 8-ին Երևանում կկայանա համաշխարհային ֆուտբոլային աստղերի խաղը։ Լատինամերիկացի և Եվրոպացի աստղերը կխաղան միմյանց դեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Փյունիկ» ակումբի նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, ով հանդիպման կազմակերպիչն է։
Նա տեղեկացրեց, որ Հայաստան կժամանեն և հանդիպմանը կմասնակցեն այնպիսի ճանաչված ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանեն, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը։
«Հուլիսի 6-8-ը Երևանի Ազատության հրապարակում կանցկացվի նաև ֆուտբոլային ֆան-գոտի, իսկ հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Լատինական Ամերիկայի և Եվրոպայի աստղերի հանդիպումը»,- նշեց Սողոմոնյանը։
Նա նշեց, որ դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա, բայց հնարավոր է, որ ժամանեն նաև Կառլես Պույոլը, Ռոբերտո Կարլոսն, Կական, Տոտտին։
«Հուլիսի 8-ին աշխարհի առաջնության խաղ չի լինելու Ռուսաստանում, այդ օրը հանգստյան օր է լինելու մասնակիցների համար։ Հենց այդ օրն էլ Հայաստանում կանցկացվի այս հանդիպումը»,- ասաց Նոբել Առուստամյանը։
Հանդիպումը կմեկնաբանի Ռուսաստանում բնակվող հայազգի հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը, ով ներկա էր այսօրվա ասուլիսին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին