Կառավարության ներկայացուցիչները կայցելեն Ամուլսար
Վաղը բնապահպանության նախարարի գլխավորությամբ կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում: Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Այսպիսով մենք ազդարարում ենք վարչապետի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների սկիզբը:
Նախարարի այցից հետո սեղմ ժամկետներում ստուգումներ կսկսի բոլոր կողմերին ներառող մասնագիտացված տեսչական մարմինը:
Բնապահպանական խնդիրներով մտահոգ մեր համաքաղաքացիներին ուզում եմ վստահեցնել, որ շրջակա միջավայրին առնչվող հարցերը մեր կառավարության սեղանին են ամենօրյա ռեժիմով: Ահռելի աշխատանք է կատարվում՝ մեզ ժառանգված խնդիրների լուծման ուղղությամբ և ամենօրյա ռեժիմով չէ, որ հնարավոր է հայտարարել արդյունքների մասին:
Միայն փոխադարձ վստահության և գործընկերության սկզբունքներով է հնարավոր հասնել ցանկալի արդյունքներին՝ որում և՛ տնտեսությունը կզարգանա բնականոն ընթացքով, և՛ բնությունը զերծ կլինի անհամաչափ ու ապօրինի վնասներից»,- գրել է փոխվարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- «Լիդիան Արմենիա»-ի տնօրեն. Ակնկալում ենք խնդրի իրավաչափ և շուտափույթ լուծում
- Ի՞նչ է նշանակում «Լիդիան»-ի ներկայացուցիչ. ես ՀՀ կառավարության ներկայացուցիչ եմ. Էրիկ Գրիգորյան
- Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը. նամակ կառավարությանը
- Գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը
- Սանասարյանը ներկայացրել է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում նկարագրված բնապահպանական ռիսկերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին