«Շիրակ»-ի հետ կապված ՀՖՖ որոշումը ճիշտ էր. Արթուր Սողոմոնյան
«Ինձ համար շատ տխուր նորություն է, բայց ես հուսով եմ, որ Հայաստանի ֆուտբոլը կզարգանա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն՝ անդրադառնալով «Շիրակ» ակումբի շուրջ ստեղծված իրավիճակին։
Նա նշեց, որի ինքը հենց ֆուտբոլը զարգացնելու նպատակով է եկել Հայաստան և որոշ գումար է տրամադրում։
««Շիրակ» մեծ պատմությունով թիմ էր, տխուր է նրա հետ տեղի ունեցածը, բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը ճիշտ էր, այդպիսի բաներ չպետք է լինեն հայկական ֆուտբոլում։ Եթե բոլոր ապացույցները կան, այն որոշումը, որով ֆեդերացիան պատժել է, կարծում եմ՝ մեղմ էր, կարող էր ավելի կոշտ լինել», - ասաց «Փյունիկ» ակումբի սեփականատերը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի առաջնությունում հանդես եկող «Շիրակ» ակումբին պայմանավորված խաղի փորձի պատճառաբանությամբ զրկեց 12 միավորից, ինչը ակումբին զրկեց չեմպիոն դառնալու հնարավորությունից։
«Շիրակ» ակումբը ՀՖՖ-ի որոշումը համարում է ապօրինի։
Հարակից հրապարակումներ`
- «Շիրակն» ընտրել է սադրանքների և կեղծիքների մեթոդներով իրենց օգտին «լուծումներ» գտնելու ճանապարհը. ՀՖՖ
- 15 օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի. Ռուբեն Հայրապետյան
- Դատախազությունն արձագանքում է ՀՖՖ նախագահին
- «Փյունիկ» ակումբը դատապարտում է ցանկացած տեսակի պայմանավորված խաղերի փորձը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի