Սաուդյան Արաբիայում կանայք սկսել են ստանալ առաջին վարորդական իրավունքները
Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հունիսի 4-ը պատմական օր էր Սաուդյան Արաբիայում։
Երեկվանից սկսած՝ թագավորության իգական սեռի ներկայացուցիչներին վարորդական իրավունքներ են տրվում. առաջին 10 սաուդցի կանայք արդեն ստացել են իրենց վկայականները, հազարավոր կանայք էլ հերթագրված են:
Այսպիսով, կանանց ավտոմեքենա վարելու իրավունքը բացառող աշխարհի միակ երկրում այդ արգելքը վերջնականապես կդադարեցվի հունիսի 24-ից»։
Ինչպես հաղորդում է Meduza.io-ն, վարորդական իրավունք ստանալուց առաջ այս կանայք քննություն են հանձնել, բացի այդ, նրանք արդեն վարորդական իրավունք ունեն այլ երկրներում, այդ թվում՝ Լիբանանում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում։
Սաուդյան Արաբիայում մեքենա վարելը կանանց համար արգելված է 150-ականներից. Այն մի քանի անգամ բողոքի ակցիաների առիթ է դարձել, որոնց ժամանակ այս կանայք մեքենա են վարել, ինչի համար ձերբակալվել են։
2017 թ. սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի արքա Սալմանը հայտարարեց, որ 2018-ի հունիսից երկրի բնակչուհիները կկարողանան մեքենա վարել։ Այդ օրվանից կանանց համար նախատեսված ավտոդպրոցներ են բացվել, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել վարորդական իրավունք ձեռք բերել ցանկացող կանանց մոտ։
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան Արաբիայում մշակույթի նախարարություն է ստեղծվել
- Սաուդյան Արաբիայում առաջին անգամ նորաձևության շաբաթ կանցկացվի
- Սաուդյան Արաբիայում առաջին անգամ կանանց մարաթոն կանցկացվի
- Սաուդյան Արաբիայում տղամարդուն ձերբակալել են կնոջ հետ խոսելու համար
- Սաուդյան Արաբիայում առաջին անգամ թույլ են տվել կանանց գնալ մարզադաշտ
- Սաուդյան Արաբիայում կանանց շարունակում են ձերբակալել մեքենա վարելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին