Տիգրան Բալայանը՝ Սլովակիայում ՀՀ դեսպանից դժգոհությունների մասին
Սլովակիայում մեր դեսպանի աշխատանքից դժգոհությունները նոր չեն։ Հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ Սլովակիայից դեպի Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված դեռ անցյալ տարվանից հսկայածավալ աշխատանք է կատարվել, այժմ նույնպես աշխատանքներ են ընթանում։
«Հենց այս պահին մեր դեսպանը շատ կարևոր հանդիպում է ունենում։ Փառք Աստծո, կասկածելի վարկանիշով մարդիկ այդ աշխատանքների մանրամասներին տեղյակ չեն, ձեզ էլ խորհուրդ կտամ ուշադրություն չդարձնել այդ կարգի մարդկանց հրապարակումներին և ասածներին: Կարծում եմ՝ դա արվում է զուտ իրենց վրա ուշադրություն հրավիրելու նպատակով»,- ասաց նա՝ հավելելով, որ թե Չեխիայում, թե Սլովակիայում մեր դեսպանությանը հավաստիացրել են՝ քննություն է ընթանում մատակարարումների հետ կապված:
Ըստ Բալայանի՝ խնդիրն այն է, որ այդ զինատեսակների մատակարարման վերջնական օգտագործման վկայականը տրված է մեկ երկրի, մինչդեռ զենքը հայտնվել է մեկ այլ երկրում, ինչն էլ ԵՄ համապատասխան կարգավորումների կոպտագույն խախտում է:
«Քննությունն այս պահին ընթանում է, հուսամ՝ շուտով կավարտվեն և մեղավորներն արժանի պատիժ կստանան, տարբեր հարթակներով աշխատանք տարվում է և անցյալ տարվանից»,- ասաց նա։
Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Տիգրան Սեյրանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է. Տիգրան Բալայան
- Ղազախստան մեկնող ՀՀ քաղաքացիները պետք է իմանան նոր կարգի մասին
- Հայաստան կայցելեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին