Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է. Տիգրան Բալայան
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հունիսի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ զարգացումներին։ Նրա խոսքով՝ Ցեղասպանության հանցագործության ճանաչումը համաշխարհային արժեքների գերակայության, մարդու իրավունքների վերահաստատման գործընթաց է՝ կոչված նման ոճիրների կանխարգելմանն ու կրկնության բացառմանը՝ անկախ ներքաղաքական համատեքստից ու աշխարահաքաղաքական զարգացումներից։
«Հայաստանի համար այս գործընթացը գերակա նշանակություն ունի, և մենք շարունակելու ենք առաջնորդող դերակատարություն ունենալ այս ուղղությամբ միջազգային ջանքերում»,- ասաց նա։
Բալայանի խոսքով՝ աշխարհի տարբեր երկրների ու միջազգային կառույցների տասնյակ բանաձևերը վկայում են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստան մեկնող ՀՀ քաղաքացիները պետք է իմանան նոր կարգի մասին
- Հայաստան կայցելեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան