Ֆրանսիան 30 հազար եվրո է տրամադրում Հայաստանին՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի համար
Ֆրանսիայի կառավարությունը 30 հազար եվրոյի կամավոր նվիրատվություն է կատարել, որն ուղղվելու է Հայաստանում կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխմանն ու դրանց դեմ պայքարին։
Գումարը տրամադրվելու է Հայաստանի 2015-2018թթ․-ների Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի և Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության 2018-2023թթ․-ների ռազմավարության շրջանակներում։
Ինչպես տեղեկանում ենք ԵԽ կայքից, համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 4-ին՝ Եվրոպայի խորհրդում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժան-Բապտիստ Մատեի ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատանի Դրագոնիի միջև։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան