Կառավարության ծրագրում գրել ենք այն, ինչ ժողովուրդն ակնկալում է մեզնից. Մանե Թանդիլյան
Կառավարության ծրագիրը պետք է ունենա կոմպոնենտներ, որոնք կարտացոլեն այսօրվա քաղաքական իրողությունները: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
«Այո, ծրագիրն ունի տնտեսական ուղենիշեր և տեսլական, որոնք ակնհայտ ու ֆիքսված են: Հստակ են պատկերացումները, թե ինչ ենք անելու՝ ելնելով այդ փաստաթղթից»,- ասաց նա:
Մանե Թանդիլյանը նշեց, որ պաշտոնավարման երկու շաբաթների ընթացքում փորձել է խորամուխ լինել քաղաքացիներին անհանգստություն պատճառող դրույթների մեջ, ինչն իր համար ելակետ է լինելու: Հասարակությանն առավելապես անհանգստացնող երևույթներից նախարարն առանձնացրեց արդարության վերականգնման անհրաժեշտությունը, օրինակ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում:
«Ես իսկապես շատ կցանկանամ, որ հասկանանք՝ մեր նախարարությունն աշխատանքի նախարարություն է: Այս առումով մեծ աշխատանք կա անելու»,- ասաց Թանդիլյանը:
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ ընթանում են ինտենսիվ քննարկումներ:
«Մենք մտադիր ենք այնպիսի համակարգ ներդնել, որը հետաձգման կարիք այլևս չունենա: Պետք է այնպիսի մոտեցումներ մշակենք, որ ընդունելի լինեն հանրությանը: Ներդրման ժամանակվա ընթացքում առկա դժգոհությունները շարունակում են մնալ բայց լուծումներ կան: Ռիսկային որոշակի հանգամանքներ կան, բայց հենց դրա համար են քննարկումները: Պետք է լինի այնպիսի համակարգ, որը ցանկալի կլինի»,- շեշտեց նախարարը:
Գործադիրի ներկայացուցիչը միաժամանակ նկատեց, որ պարտադիր կենսաթոշակայինի՝ Հայաստանում ներդրված տարբերակն իրականում ամենավատը չէ:
Անդրադառնալով ոլորտային չարաշահումների նպատակով ԱԱԾ-ի հետ համագործակցությանը՝ նախարարը նշեց, որ փոխգործակցությունն ընթացքի մեջ է: Մասնավորապես, բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են ինտենսիվորեն ահազանգել նախարարություն և հայտնել բազմաթիվ խախտումների մասին: Մանե Թանդիլյանը նկատեց, որ ինքը քաղաքացիներին բազմիցս հորդորել է հասցեականություն ապահովել, անուններ տալ:
Ինչ վերաբերում է հնչող տեսակետերին, որ կառավարության ծրագիրն ավելի շուտ կենացների շարան է հիշեցնում, նախարարը հորդորեց հիշել նախկին իշխանության բարձրաձայնած թվերն ու իրական պատկերը:
«ՀՀԿ-ական պատգամավորների քննադատությունը հետաքրքիր է լսել: Ցուցանիշները, որոնք շեշտվում են և չեն կատարվում, ավելի վատ են, քան որոշումը, թե ինչպիսին պետք է լինի ելման կետը: Գրել ենք այն, ինչ ժողովուրդն ակնկալում է մեզնից»,- ասաց Մանե Թանդիլյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Բաղդասարյանը Փաշինյանի կառավարությանն անուղղակի մեղադրել է գրագողության մեջ
- Ատոմ Մարգարյանը կառավարության ծրագիրը համարում է ֆորս-մաժորային իրավիճակում ստեղծված ծրագիր
- Ազնիվ եմ համարում նման ծրագիրը, քան ամեն տեսակ խոստումներով ծրագրերը, որոնք իրականություն չեն դառնում. տնտեսագետ
- Տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթությունները՝ ըստ կառավարության ծրագրի
- Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա. արտաքին քաղաքականության դրույթները՝ կառավարության ծրագրում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում