Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու տիկին Նունե Սարգսյանի հետ ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Համերգային ծրագրով մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ով կատարել է Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան:
Մրցույթը կանցկացվի հունիսի 6-14-ը: