Մասիս Մայիլյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը
Հունիսի 7-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։
Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ լարվածության սրմանն ուղղված Ադրբեջանի մարտավարությունը վերջին շրջանում կիրառվում է ոչ միայն արցախյան, այլև այլ ուղղություններով, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան