Փաշինյանը չբացառեց՝ Մարտի մեկի գործով կարող է հարցաքննվել նաև Ռոբերտ Քոչարյանը
««Ելք» դաշինքը քննարկում է հետագա անելիքները, և ես հակված եմ, որ մենք հասնենք առավել արդյունավետ լուծումների»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային:
Իսկ նոյեմբե՞ր, թե ամեն դեպքում հաջորդ տարվա ապրիլ ամսին կկայանան դրանք, հետաքրքրվեցին լրագրողները:
«Չգիտեմ, ժամանակը ցույց կտա: Մեր վստահությունը պայմանավորված է նրանով, որ անմնացորդ ծառայելու ենք ժողովրդին»,- ասաց նա:
Անդրադառնալով գործարար շրջանակների հետ պայմանավորվածություններին և հետագա աշխատանքին՝ վարչապետը նշեց, որ լավագույն պայմանավորվածությունն օրենքն է, օրենքն ինքը պայմանավորվածություն է և դրանից դուրս պայմանավորվածություն լինել չի կարող:
«Դուք մտածում եք, որ որևէ մեկը կարող է հակադարձ քայլ անի՞: Ես իմ ելույթում ասացի: Իրենք գումար են շահում, բոլորն ազատվում են կոռուպցիոն բոլոր պարտականություններից: Ես նրանց շատ մեծ գումարներ եմ նվիրել, և նրանք պետք է ըստ արժանվույն գնահատեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողները ՀՀ վարչապետից նաև հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ գործի շրջանակներում հացաքննվի:
«Բոլոր նրանք, ում տիրապետած տեղեկությունները կարող են նպաստել գործի բացահայտմանը, պետք է հարցաքննվեն»,- շեշտեց գործադիրի ղեկավարը:
Անդրադառնալով տեսակետերին, որ կառավարության ներկայացրած ծրագրում որևէ թիվ չկա, Փաշինյանն ընդգծեց. «Ասենք՝ ինչ թիվ են ուզում: Տնտեսական աճի վերաբերյալ նախկին թվերը սովորաբար չեն արդարացել»:
Դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բազմիցս շեշտում է՝ իրենք նոր վարչապետին յոթուկես տոկոս տնտեսական աճով կառավարություն են հանձնել, Փաշինյանը պատասխանեց. «Շարմազանովը Փաշինյանին ոչ մի բան չի տվել: Էն ինչ որ տվել է, տվել է ժողովուրդը, և ես խնդրում եմ իրավիճակի գնահատման մեթոդաբանությունը չկորցնել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան