Կարեն Ավագյանը համաձայն չէ, որ «պոդստավկա» է արել կամ «գործ տվել»
«Ցավալի փաստ է տեղի ունեցել: Իրականում իմ ահազանգի հիման վրա են որոշակի բացահայտումներ եղել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով իր կողմից Քննչական կոմիտեին հասցեագրված դիմումին, ըստ որի՝ ապրիլի 6-ին «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:
«Թողնենք իրավապահ մարմինների գնահատականին և չտրվենք քաղաքական սադրանքների: Սրա հետ կապված՝ այսքանը »,- կտրուկ հայտարարեց Կարեն Ավագյանը։
Դիտարկմանը, որ հաղորդում ներկայացնելով՝ կոնկրետ մարդկանց «պոդստավկա» է արել և «գործ տվել», պատգամավորը չհամաձայնեց հնչած տեսակետի հետ։
«Ես ինքս եմ ահազանգը հնչեցրել»,- ի պատասխան հիշեցրեց Ավագյանը:
Հիշեցնենք, որ պատգամավորի դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքներով հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ:
Հարակից հրապարակումներ`
- ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Ավագյանի դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ
- Ես հիմնադրամ չունեմ. Կարեն Ավագյան