Բանջարեղենի գները մայիսին ապրիլի համեմատ նվազել են 15.2%-ով, մրգինը՝ 0.3%-ով
2018թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.8% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 15.2% գնանկումը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. մայիսին 2017թ. մայիսի համեմատ գների մակարդակը նվազել է 21.4%-ով, իսկ 2018թ. ապրիլի համեմատ՝ 15.2%-ով:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. մայիսին ապրիլի համեմատ բանջարեղենի գները նվազել են 16.0-12.0%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 15.9%-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ, մրգի ապրանքախմբում 2018թ. մայիսին 2017թ. մայիսի համեմատ արձանագրվել է 4.7% գնաճ, իսկ 2018թ. ապրիլի համեմատ՝ 0.3% գնանկում:
Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2018թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է մրգի 3.6-1.6% գնանկում (գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաքում), իսկ 8-ում՝ 0.8- 9.9% գնաճ:
Վիճակագրության համաձայն, շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2018թ. մայիսին 2017թ. մայիսի համեմատ գրանցվել է 10.5%, իսկ 2018թ. ապրիլի համեմատ՝ 0.8% գնանկում:
2018թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է նաև ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.1%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի 0.6% գնաճ (պայմանավորված ծխախոտային արտադրատեսակների 1.6% գնաճով), իսկ հացաբուլկեղենի և ձավարեղենի, յուղերի և ճարպերի, սուրճի, թեյի, կակաոյի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում