
Սևանա լիճը ԱՊՀ լավագույն առողջարանների ցանկում է
Այս ամռանը հանգստանալու համար ԱՊՀ տարածքում լավագույն առողջարանների վարկանշային ցանկում ընդգրկվել է նաև Սևանա լիճը:
ТурСтат - ի փոխանցմամբ, ԱՊՀ-ում ծովափնյա ու լճափնյա առավել հայտնի առողջարանները Հայաստանում են, Ղազախստանում, Ղրղզստանում, Բելառուսում, Ադրբեջանում: Վարկանշային աղյուսակը կազմվել է ռուս զբոսաշրջիկների այցելությունների հիման վրա:
Ըստ աղբյուրի, այս առողջարաններում ռուս զբոսաշրջիկները նախատեսում են անցկացնել 7-14 օր՝ օրական ծախսելով 50-100 դոլար:
Առողջարաններ հատկապես շատ են գալիս Մոսկվայից, Մերձմոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Հարավային Ուրալից ու Սիբիրից:
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լճում լողալը կդառնա ավելի անվտանգ. ԱԻՆ
- Սուզորդային «մկրտություն»՝ Սևանա լճում
- Սևանա լիճը փրկելու համար պետք է նաև ՅՈՒՆԿԵՍԿՕ-ին դիմել. Ա. Սարգսյան