Նիկոլ Փաշինյան. Ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում
«Գործնական առումով մեր կարևորագույն խնդիրը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, և դրանց հիմնական նպատակը պետք է լինի ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների մեխանիզմն ու հնարավորությունը ժողովրդին վերադարձնել»,- այսօր խորհրդարանում «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բնական հարց կծագի՝ ինչո՞ւ արտահերթ ընտրություններ չանցկացնել հենց հիմա:
«Ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև թավշյա հեղափոխության ոգևորությունը գտնվում է իր գագաթնակետին, և որևէ կասկած չկա, որ մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ։ Բայց եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ՝ կնշանակի, որ իշխանությունը փոխվել է, իսկ բովանդակությունը՝ ոչ, և նոր իշխանությանը առաջ է մղում իշխանությունը պահպանելու մոլուցքը: Կարծում ենք՝ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա քաղաքական մյուս ուժերին դուրս գալ ցայտնոտից և որոշակի ընտրական նախապատրաստություններ տեսնել»,- նշեց Փաշինյանը:
Նա հայտնեց, որ առաջիկա ժամանակը գործող կառավարությունը մտադիր է օգտագործել
Ընտրական օրենսգիրքը լրջագույն փոփոխությունների ենթարկվելու համար։
«Կառավարությունը ԸՕ փոփոխություններ անցկացնելու համար ստեղծվելու է աշխատանքային խումբ, որում ընդգրկվելու հրավեր կստանան խորհրդարանական բոլոր խմբակցությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչերը, նաև արտախորհրդարանական ուժեր»,- հավելեց վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր խնդիրն է Հայաստանի ներկայիս դրական իմիջը զարգացնել. Փաշինյան
- Հնարավորություն ենք տալու, որ կառավարության ծրագիրն ընդունվի. Շարմազանով
- ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան