Մեր խնդիրն է Հայաստանի ներկայիս դրական իմիջը զարգացնել. Փաշինյան
«Մեր կառավարությունն այս կարգավիճակին արժանացել է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նոր կառավարութան ծրագիրը:
Նրա խոսքով՝ պատմական այս գործընթացով ձևավորված կառավարությունը պատմական առաքելություն ունի՝ ազատ, հզոր, երջանիկ պետություն դարձնել Հայաստանը. «Մեր խնդիրն է Հայաստանի ներկայիս դրական իմիջը զարգացնել ու Հայաստանը դարձնել հետհեղափոխական աննախադեպ հաջողությունների երկիր»։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հայեցակարգային հիմնախնդիրները, որոնք նրա խոսքով, առանցքային նշանակություն ունեն և կառավարության գործունեության համար ուղենշային են լինելու:
«Իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունն ու քաղաքացիական համերաշխությունը, ՀՀ արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը և մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը, արհեստական տնտեսական մենաշնորհների բացառումը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, տնտեսական որևէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունը։ Հանրության կրթական և սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացումը, բռնությունից զերծ հանրության հաստատումը և բռնության հանրային մերժումը»,-թվարկեց նա։
Նա համոզմունք հայտնեց, որ հենց այս թեզերով է պարփակվում այն բովանդակային տարածքը, որն անհրաժեշտ է Հայաստանը զարգացման նոր աստիճանի բերելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին