Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը
Ազգային ժողովն այսօր հավանության արժանացրեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ծրագիրը: Որոշմանը կողմ քվեարկեց 62, դեմ՝ 39 պատգամավոր:
«Հարգելի վարչապետ, շնորհավորում եմ ձեզ կառավարության ծրագիրն ընդունելու կապակցությամբ և հույս հայտնում, որ ձեր ելույթում հնչած և ծրագրում ամրագրված դրույթներն իրականություն կդառնան»,- ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Կառավարության ծրագիրը բաղկացած է 7 կետից` Կառավարության գործունեության հիմնական ուղենիշներ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում, արտաքին և ներքին անվտանգության ապահովում, պայքար կոռուպցիայի դեմ, ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի, տնտեսության շարունակական զարգացում և Հայաստան-Սփյուռք կապեր։