Լավրովը մեկնաբանել է Արցախի՝ բանակցային գործընթաց վերադառնալու հնարավորությունը
«Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է»,-այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ասուլիսում ներկայացնելով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացակայանի հետ հանդիպման արդյունքները:
Անդրադառնալով Արցախի՝ բանակցությունների սեղան վերադառնալու հնարավորության մասին հարցին, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի, որի անդամներ են նաև Հայաստանն ու Ադրբեջանը, միջոցով լուծելու օգտին:
«Համոզված ենք, որ դա օպտիմալ ձևաչափն է: Մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերների հետ վարում ենք շահագրգիռ ու չհակասող ուղղություն՝ ստեղծելու այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան Բաքվին ու Երևանին հասնել պայմանավորվածության»,-ասել է Լավրովը:
Ռուսաստանի ԱԳ նախարար խոսքով, այդ աշխատանքը շարունակվում է մի քանի տարի, եղել են տարբեր փուլեր:
«Որոշ փուլերում, ի դեպ, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցել են այդ գործընթացին, ապա կողմերի պայմանավորվածության արդյունքում ձևաչափը փոխվել է և այնպիսին է, ինչպիսին կա»,-ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նրա խոսքով, եթե կողմերը որևէ փուլում պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացված կլինի բանակցություններում, ապա դա կլինի նրանց որոշումը:
«Մենք կհարգենք այդ որոշումը»,-նշել է Լավրովը:
Հարակից հրապարակումներ`
- Մնացականյան. Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի առաջներթություններից մեկն է մնում
- Զոհրաբ Մնացականյանը նախապատրաստվում է մոսկովյան հանդիպումներին
- Զոհրաբ Մնացականյանն Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում