Մնացականյան. Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի առաջներթություններից մեկն է մնում
«Որպես արտաքին գործերի նախարար սա իմ առաջին արտասահմանյան այցն է: Շատ հաճելի է լինել այստեղ, այս քաղաքում՝ հաշվի առնելով այն ջերմ զգացումները, որոնք տածում եմ Ռուսաստանի ու Մոսկվայի նկատմամբ»: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
Իր հերթին Սերգայ Լավրովը նշել է՝ ուրախ են Մոսկվայում հյուրընկալել ԱԳ նախարարին Մոսկվայում, հիշեցրել է, որ մայիսի 14-ին հանդիպում են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հույս ունեմ, որ մենք այսօր նախագահների շփումների տաք հետքերով կարող ենք քննարկել կոնկրետ հարցեր, որոնք վերաբերում են մեր դաշնակցային ու ռազամավարական համագործակցությանը, ինչպես երկկողմ, այպես էլ միջազգահային կազմակերպությունների հարթակներում»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ հայ-ռուսական փոխգործակցությունն ունի բավականին ուժեղ հիմքեր:
«Հայաստանը հավատարիմ է զարգացնել, խորացնել ու ամրապնդել Ռուսաստանի հետ ունեցած դաշնակցային գործակցությունը, որը հիմնված է փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի վրա, և որը համապատասխանում է երկու երկրների խնդիրներին, շահերին ու առաջնահերթություններին: Դա արտահայտված է նաև կառավարության ծրագրում, որն այս պահին ներկայացվում է խորհրդարանում: Հենց այս ոգով ու տրամադրություններով եմ գտնվում Մոսկվայում»,-ասել է նա:
Նշենք, որ հանդիպումն ուղիղ եթերով հեռարձակեց ԱԳՆ խոսնալ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան