Թրամփը Կանադային մեղադրել է 1814 թ. Սպիտակ տունն այրելու մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Կանադային՝ 1814 թ.՝ անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ Սպիտակ տունն այրելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն։
ԱՄՆ նախագահը նկատի է ունեցել միջադեպը, որ տեղի է ունեցել 1812-1815 թթ. Անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ։
Հեռախոսազրույցի ժամանակ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն քննադատել է ԱՄՆ որոշումը՝ պողպատի և ալյումինի մաքսատուրքեր սահմանելու մասին։
«Մի՞թե դուք չէիք այրել Սպիտակ տունը, տղաներ»,- Կանադայի վարչապետին պատասխանել է Թրամփը։
Նշենք, որ այդ ժամանակ Կանադան բրիտանական գաղութ էր։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում