Արցախի ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովը ստացել է 675 դիմում
Աժ քննիչ հանձնաժողովի անդամներն ընդունել են հանրային խորհրդի ներկայացուցիչներ Դավիթ Սիմոնյանին, Կարեն Սիմոնյանին, Սերգեյ Ղազարյանին, Արմինե Պետրոսյանին, Վրեժ Ասմարյանին և Հովհաննես Ասմարյանին:
Արցախի ԱԺ լրատվության և Հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, շնորհակալություն հայտելով ԱԺ պատգամավորներին ստեղծված իրավիճակին արագ արձագանքելու և աջակցելու համար՝ հանրային խորհրդի նախաձեռնող խմբի անդամները ներկայացրել են այս օրերին կատարած աշխատանքը և քաղաքացիներից ստացված դիմումների ոլորտային ուղղվածությունները: Նրանք նշել են նաև, որ հունիսի 5-ին ձևավորված խորհուրդն առ այսօր ստացել է 675 դիմում, որոնց թվում՝ հանրային հնչեղության հարցեր չպարունակող նամակներ:
Քանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների անունից ակտիվ համագործակցության և հանրային հնչեղություն ստացած հարցերը հնարավորինս սեղմ ժամկետներում ընթացքավորելու պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախաձեռնող խմբին իրավական կարգավիճակ տրամադրելու, աշխատանքները կանոնակարգելու, քննիչ հանձնաժողովի հետ կապերը համակարգելու և այլ հարցեր:
Հիշեցնենք, որ ԱԺ Կանոնակարգ ԱՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների պահանջով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 2-ին հայտարարել է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կուսումնասիրի հանրային հնչեղություն ստացած հարցերը:
Հունիսի 4-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է քննիչ հանձնաժողովի հետևյալ կազմը՝
Էդուարդ Աղաբեկյան՝ հանձնաժողովի նախագահ, «Շարժում-88» խմբակցություն
Ռամելա Դադայան՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Հայրենիք»
Արամ Գրիգորյան, «Հայրենիք»
Ալյոշա Գաբրիելյան, «Դաշնակցություն»
Դավիթ Մելքումյան, «Ժողովրդավարություն»
Հայկ Խանումյան, «Վերածնունդ»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԱԾ նախկին պետի որդին կալանավորվել է
- Արցախի պետնախարարի պաշտոնում կնշանակվի Գրիգորի Մարտիրոսյանը
- ԱՀ Պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում