ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` քննարկելու «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:
Կառավարության ծրագիրը բաղկացած է 7 կետից` Կառավարության գործունեության հիմնական ուղենիշներ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում, արտաքին և ներքին անվտանգության ապահովում, պայքար կոռուպցիայի դեմ, ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի, տնտեսության շարունակական զարգացում և Հայաստան-Սփյուռք կապեր։
Նիստը վարող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ Կենտրոնան ընտրական հանձնաժողովը ներկայացրել է արձանագրությունը՝ ըստ որի ՀՅԴ-ի համապետական ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցված պատգամավորի մանդատը տրամադրվում է նույն ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Սպարտակ Սեյրանյանին։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Պիպոյան. 9 կին մեկ ամսում մեկ երեխա չեն կարող ունենալ
- Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդներ նոր կառավարությանը
- Ատոմ Մարգարյանը կառավարության ծրագիրը համարում է ֆորս-մաժորային իրավիճակում ստեղծված ծրագիր
- Բերբերյան. Երկրի գյուղատնտեսությունը ևս մեկ տարի հետ գցելն անբարոյականություն է
- Ազնիվ եմ համարում նման ծրագիրը, քան ամեն տեսակ խոստումներով ծրագրերը, որոնք իրականություն չեն դառնում. տնտեսագետ
- Իրավիճակից բխող ծրագիր է գրված. կրթության փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին