Ադրբեջանի կողմից ծախսվող աստղաբաշխական գումարներին հակադրելու ենք ինովացիոն տեխնոլոգիաները. վարչապետ
«Հանձնարարականներ եմ տվել իրավապահներին մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցով զբաղվելու համար»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրավապահ համակարգը բավարար չեմ կարող գնահատել այնքան ժամանակ, քանի դեռ մարտի 1-ը բացահայտված չէ։ Իրավական այն մարմինը, այն համակարգը կբացահայտի այս գործը, իր անունը ոսկե տառերով կգրի Հայաստանի պատմության մեջ»,- ասաց Փաշինյանը։
Նա իր ելույթում անդրադարձավ նաև Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրին՝ նշելով, որ վերականգնելու են Հայաստան-Ադրբեջան խախտված ռազմական հավասարակշռությունը. «Ադրբեջանի կողմից ծախսվող աստղաբաշխական գումարներին մենք հակադրելու ենք ինովացիոն տեխնոլոգիաները, ինովացիոն միտքը»։
Փաշինյանը ընդգծեց, որ իրենց համար առաջնահերթ է վերացնել այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս երկրին զարգանալ։
«Մեզ ասում են՝ կառավարության ծրագրում ինչու՞ չեք գրել, որ տնտեսական աճը լինի այսքան տոկոս: Շատ պարզ պատճառով՝ գրենք տնտեսական աճը լինի էսքան տոկոս, հանքերը քանդենք, եռակի վաճառենք, որ ասենք՝ վայ, տնտեսական աճը արեցինք։ Մենք անդրադարձել ենք խաչմերուկային նշանակություն ունեցող խնդիրներին։ Կառավարության ծրագրի՝ ԱԺ կողմից ընդունելուց հետո մենք կընդունենք միջոցառումների ցանկ, որը բխում է ծրագրից»,- նշեց վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը հանձնարարել է ԱԱԾ-ում ստեղծել ներդրումների անվտանգությունն ապահովող բաժին
- Նիկոլ Փաշինյան. Ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում
- Մեր խնդիրն է Հայաստանի ներկայիս դրական իմիջը զարգացնել. Փաշինյան
- Հնարավորություն ենք տալու, որ կառավարության ծրագիրն ընդունվի. Շարմազանով
- ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան